Սոցհարցումների համաձայն՝ արևմտյան երկրներում ընտրողների 45%-ը դժգոհ է, թե ինչպես է գործում ժողովրդավարությունը: Ամենաբարձր դժգոհության մակարդակը գրանցվել է Ֆրանսիայում (60%), որին հաջորդում են Նիդեռլանդները (37%), Լեհաստանը (31%) և Շվեդիան (15%)։               
 

Հանդիպման առիթը` «Արջուկ-լրջուկն» էր (տեսանյութ)

Հանդիպման առիթը` «Արջուկ-լրջուկն» էր (տեսանյութ)
21.11.2015 | 11:52

Գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ Դերենիկ Դեմիրճյանի «Արջուկ-լրջուկ» գրքի շնորհանդեսը: Մանկական հեքիաթը մոռացությունի փրկելու առաքելությունը ստանձնել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը:

Ի թիվս այլ մտավորականների` միջոցառմանը ներկա էր սիրված երգահան Ռոբերտ Ամիրխանյանը, ով Դեմիրճյանի հանրահայտ «Պույպույ մուկիկ» հեքիաթի հիման վրա նկարահանած մուլտֆիլմի երգի հեղինակն է: Ռոբերտ Ամիրխանյանը հանդիսությանը ներկա փոքրիկներին առաջարկեց երգել սիրված մուլտֆիլմի երգը: Մոռացության մատնված «Արջուկ-լրջուկը» նույնպես արժանացավ երգահանի ուշադրությանը:

Տեսանյութը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Մանրամասները` «Իրատեսի» առաջիկա տպագիր համարում:

Տեսանյութ

Հանդիպման առիթը «Արջուկ-լրջուկն» էր
Դիտվել է՝ 1359

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ